Արամուս գյուղի տներից մեկում դի է հայտնաբերվել

09:28 • 15.03.14

Մարտի 15-ին` ժամը 04:58-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը ընկել է լոգարանում և չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները լոգարանի հատակին հայտնաբերել են 1967 թ. ծնված Մ.Ա.-ի դին: