Իմ ներկայացումը Թբիլիսիում չեղարկվել է ո՛չ հանդիսականի կողմից. Սերգեյ Բեզռուկով

01:04 • 15.03.14

Հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը LifeNews հեռուսաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է Վրաստանի իշխանությունների որոշումը Ղրիմի հետ կապված դիրքորոշման պատճառով իր ներկայացումը չեղյալ հայտարարելու մասին:


ՌԴ յուրաքանչյուր քաղաքացի իր տեսակետն ու կարծիքն ունենալու իրավունք ունի: Այն կարող է, օրինակ, չհամընկնել նախագահի կարծիքի հետ, սակայն այն պարագայում, երբ ՌԴ գրեթե բոլոր քաղաքացիները Ղրիմին աջակցելուն կողմ են արտահայտվում, մի կողմ քաշվել չի կարելի: Այո՛, ես աջակցում եմ Ղրիմին: Ղրիմի և Սևաստոպոլի հետ մեր կապն ուժեղ է: Ոչ մի ողջամիտ մարդ աշխարհում պատերազմ չի ցանկանում: Սակայն կան այնպիսի մարդիկ, ովքեր դրդում են դրան: Նրանք Ռուսաստանում չեն, բայց կան», - Բեզռուկովի խոսքերը մեջբերում է lifenews.ru-ն:


 Բեզռուկոնը նշել է նաև, որ իրականում արդեն պատերազմ է սկսվել ՝տեղեկատվական: Դերասանը մեկնաբանել է հյուրախաղերը հետաձգելու Վրաստանի որոշումը՝ նշելով, որ որոշումը հաստատ վրաց ժողովուրդը չի կայացրել:


Հիշեցնենք, որ Վրաստանի Մշակույթի պալատը չեղյալ է հայտարարել Սերգեյ Բեզռուկովի թատրոնի ներկայացումները Թբիլիսիում, որոնք պետք է կայանային մայիսին: