Բայդենն Ուկրաինայի հարցը կքննարկի Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի առաջնորդների հետ
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մարտի 17-19-ը կայցելի Լեհաստան և Լիտվա, որտեղ կքննարկի Ուկրաինայի հարցը, հաղորդում է Սպիտակ տունը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Բայդենը հանդիպելու է Լեհաստանի վարչապետի, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահների հետ։
«Հանդիպումների ընթացքում փոխնախագահը կքննարկի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն օժանդակելու հարցերը, նաև կհաստատի հավաքական պաշտպանության պարտավորությունները՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի շրջանակներում»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը սկսվել էր 2013թ.-ի նոյեմբերին, երբ կառավարությունը հայտարարել էր երկրի եվրաինտեգրման կուրսը կասեցնելու մասին։










