Ղրիմում աշխատանքն է սկսել միջազգային դիտորդների առաքելությունը
Ղրիմում, ինքնավար հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի նախօրեին, աշխատանքն է սկսել միջազգային դիտորդների առաքելությունը։ Այս մասին, ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է առաքելության համակարգող և Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին։
«Առաքելությունը Ղրիմ է այցելել հանրապետական ընտրական հանձնաժողովի հրավերով»,-ասել է Պիսկորսկին։
Նրա խոսքով՝ առաքելության կազմում «մարդիկ են, որոնք հարուստ փորձ ունեն եվրոպական և ԱՊՀ երկրներում ընտրություններին հետևելու առումով»։
Ղրիմում այսօր «լռության օր է»։ Հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։










