Ղրիմցի զինվորականները լքում են Ուկրաինայի զորամասերն ու վերադառնում տուն
Ուկրաինայի տարբեր շրջաններում ծառայություն անցնող ղրիմցի զինվորականները զանգվածաբար վերադառնում են Ղրիմ։ Այս մասին հաղորդել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, առաջին փոխվարչապետը նշել է, որ շատ ուկրաինացի զինծառայողներ, որոնք ծառայում են թերակղզու զորամասերում, ընդհակառակը, որոշում են մնալ։
Երեկ երեկոյան Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը հայտարարել էր, որ Ղրիմում միայն երկու զորամաս դեռ չի անցել հանրապետության կառավարության կողմը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում և Սևաստոպոլում տեղի կունենա հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու հարցով։










