Չեխիայում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

10:01 • 15.03.14

Չեխիայի Պլզենյան շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով տուժել է 8 մարդ, հայտնում է Взгляд-ը՝ ոստիկանությանը հղումով։

 

Հաղորդվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել այն պահին, երբ ավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել բեռնատարին, սակայն դուրս է եկել հանդիպակաց գոտի ու շրջվել։

 

Նշվում է, որ ավտոբուսում եղել է 26 հոկեյիստ երեխա և 6 մեծահասակ։ Միջադեպի հետևանքով տուժել է մոտ 10 տարեկան 8 երեխա, որոնք հոսպիտալացվել են։