Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում գիշերը միմյանց հաջորդող երկու երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանի ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնից հաղորդել են, որ առաջին ցնցումը գրանցվել է 04։58-ին՝ Կասպից ծովում, Գուբայից 42 կմ հյուսիս-արևելք։
Երկրորդ երկրաշարժը գրանցվել է 06։20-ին՝ Լենքորանից 22 կմ հյուսիս-արևմուտք։
Մոտակա բնակավայրերում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է 4.2 մագնիտուդ, իսկ հիպոկենտրոնը՝ 42 կմ խորությամբ։










