Մարտի 22-ին` ժամը 14:00-ին. «Դ!ԵՄ ԵՄ»-ը հեծանիվներով հաջորդ հանրահավաքն իրազեկող երթ անցկացրեց (լուսանկարներ, տեսանյութ,)
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության իրազեկման երթը, որն այս անգամ հեծանիվներով էր անցկացվում, ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղից էլ սկսել էին այն:
Նախաձեռնության անդամները թռուցիկներ բաժանեցին երթևեկության ընթացքում հանդիպող վարորդներին, քաղաքացիներին՝ տեղեկացնելով մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաք-երթի մասին:
Թռուցիկների վրա նախաձեռնությունը նշել է հանրահավաք-երթի նպատակները. «Ներկայացնել մինչ օրս տեղի ունեցած իրադարձություններն ու տալ համաչափ գնահատականներ, ցույց տալ մեր համախմբվածությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածները, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական անհնազանդությունը»:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակից հեծանիվներով երթ է կազմակերպել՝ իրազեկման նպատակով: Ազատության հրապարակում այս պահին կա մի քանի տասնյակ հեծանվորդ կա:
Նախաձեռնության անդամներից Տիգրան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ հեծանիվներով երթը ցույց է տվել, որ այդ տարբերակը արդյունավետ է իրազեկման համար:
Հեծանվային երթուղին նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովա-Աբովյան փողոցով- Հանրապետության հրապարակ-Մաշտոցի պողոտայով, ապա վերադարձ Ազատության հրապարակ։
Լրագրողների հետ զրույցում ակտիվիստ Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց. «Մեր նպատակն է քաղաքացիներին հնարավորինս իրազեկել այս օրենքի մասին, քանի որ այսօր էլ դեռ իրազեկման խնդիր կա, շատերը չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում այն»:
Երթի ընթացքում ակտիվիստները թռուցիկներ կբաժանեն անցորդներին և վարորդներին: Թռուցիկներում նշվում է «Դ!ԵՄ ԵՄ»-ի մարտի 22 -ի հանրահավաքի մասին: Թռուցիկների կարգախոսն է ՝ «Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն»:










