Բրիտանացի հաջողակը EuroMillions վիճակախաղով 179. 400.000 դոլար է շահել

11:59 • 15.03.14

Մեծ Բրիտանիայի հաջողակ բնակիչներից մեկը, ում անունը չի հրապարակվել, անցած երեկոյան EuroMillions վիճակախաղով շահել է 179.400.000 դոլարանոց ջեքփոթը։

 

Նշվում է, որ բրիտանացին հաղթել է 6, 5, 9, 24, 25, 27 և 30 թվերի շնորհիվ։ Հայտնի է, որ նա դարձել է Միացյալ Թագավորության պատմության մեջ 4-րդ հաջողակը, ով նման խոշոր գումար է շահել վիճակախաղով։

 

Պարբերականը նշում է, որ նորաթուխ միլիոնատերն իր շահած գումարով կարող է հունական որևէ կղզի, Lamborghini Veneno սուպերքար և 21 ննջասենյակ ունեցող շքեղ առանձնատուն գնել Լոնդոնում։

 

Daily Mail-ը հիշեցնում է, որ 2011թ. հուլիսին EuroMillions վիճակախաղով բրիտանացիներ Քոլին և Քրիս Վեյերները շահել էին 267.000.000 դոլար։