Ածելի կուլ տված լինելու մասին հայտարարած դատապարտյալի օրգանիզմում ոչ մի օտար մարմին չի հայտնաբերվել. ԱՆ

11:16 • 15.03.14

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը, ով մարտի 13-ին հացադուլ է հայտարարել և հայտնել, որ ածելի է կուլ տվել, երեկ հետազոտվել է Վանաձորի քաղաքային հիվանդանոցում, և նրա մարմնում ոչ մի օտար մարմին չի հայտնաբերվել:

 

Այս մասին Tert.am –ին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

 

«Բժիշկների ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ Արթուր Սմբատյանի օրգանիզմում ոչ մի օտար մարմին չի հայտնաբերվել»,- ասաց Գոռ Ղլեչյանը՝։

 

Նա նաև նշեց, որ դատապարտյալը նաև չէր կարել աչքերը, ինչի մասին ևս հայտարարել էր: Ըստ Գոռ Ղլեչյանի՝ Արթուր Սմբատյանը նման հայտարարություններ բազմիցս է արել: