Խարկովում բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել. Ուկրաինայի ՆԳՆ

13:38 • 15.03.14

Խարկովում (Ուկրաինա) գիշերը տեղի ունեցած զինված բախման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Ձերբակալվել է 30 մարդ։  Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

 

Ավակովի խոսքով՝ առավոտյան իրավիճակը քաղաքում «լիցքաթափվել է»։

 

«Բախումների վայրում աշխատում են քրեագետները։ Հակամարտության երկու կողմերից ձերբակալվել է շուրջ 30 մարդ։ Երկու սպանված, մի քանի վիրավոր, մի ոստիկան ծանր վիրավորվել է»,- գրել է Ավակովը։
Նա նշել է, որ հակամարտության երկու կողմերից զենքեր են առգրավվել։