Ամերիկացուն ձերբակալել են՝ սոցցանցում պատահական անցորդների սպանելու մասին հաղորդագրություն հրապարակելու համար

10:23 • 15.03.14

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդի, ով Twitter-ում հրապարակել էր հաղորդագրություն, որում խոստացել էր սպանել քաղաքի փողոցների պատահական անցորդներին, հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Ինչպես հայտնում է գործակալությունը, Դաքարի Մականնուֆ անունով 20-ամյա ամերիկացին սոցցանցում տեղադրել էր զենքի լուսանկարներ։ Լուսանկարներն ուղեկցվել էին՝ «100 ռեթվիթ, և ես կսպանեմ անցորդի»։

Ոստիկաններին հաջողվել է պարզել նրա ինքնությունը, ինչից հետո նա ձերբակալվել է իր տանը։