Մոսկվայում փողոց է դուրս եկել 50.000 մարդ, կան ձերբակալվածներ (թարմացված, լուսանկարներ)
Մոսկվայի կենտրոնում շարունակվում է «Խաղաղության երթը», որի շրջանակներում France 24-ի գնահատականով փողոց է դուրս եկել 50.000 մարդ: Ռուսաստանյան լրատվամիջոցների պաշտոնական տվյալներով՝ կա առավելագույնը 15.000 մարդ:
Կան երկու հիմնական երթեր, որոնք հանդես են գալիս Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի քաղաքականությանը կողմ և դեմ:
Korrespondent.net-ը հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքականությանը դեմ հանդես եկող երթի մասնակիցներից մի քանիսին ձերբակալել են: Իրավապահները ձերբակալության պատճառ են նշել այն, որ նրանք նացիստական սիմվոլիկայով դրոշներով են եղել:
RBC Daily-ն նկատում է, որ սա վերջին շրջանում իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնության դրևսորման ամենաբազմամարդ ակցիան է:






Մոսկվացիներին հոտնկայս ծափահարել են նաև ՈՒկրաինայի Գերագույն ռադայում


Ռուսաստանի քաղաքականության պաշտպանությամբ հանդես է եկել Սերգեյ Կուրղինյանը














