Մոսկվայում ուկրաինական ճգնաժամին նվիրված զանգվածային ակցիաներ են, կան բերման ենթարկվածներ
Մոսկվայում մոտ 18 հազար մարդ երթերի է դուրս եկել՝ նվիրված Ուկրաինայի իրադարձություններին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ակցիայի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել:
Խոսքը երկու տարբեր երթերի մասին է, որոնցից մեկն ունի «Ի սատարում Ղրիմի՝ ընդդեմ ֆաշիզմի» անվանումը՝ 15 հազար մասնակցով, մյուսը՝ «Ռուսաստանին Ղրիմի միացման դեմ» անվանումը՝ 3 հազար մասնակցով:
Վերջինիս մասնակցում է նաև անվանի երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, ով իրադարձությունների ամենասկզբից հայտնել էր իր դիրքորոշման մասին:
Միջոցառումներին հետևում է ՌԴ-ի ՆԳՆ-ն, որն էլ ներկայացրել է տվյալներ մասնակիցների թվի մասին:
Առաջին երթին հնչում են կարգախոսներ, թե Ռուսաստանում «Մայդաններ» չեն լինելու: Մյուս ճամբարից հնչում են «Պուտինը գող է» վանկարկումներ:










