Սիրիայի արտգործնախարարը սրտի վիրահատության է ենթարկվել Լիբանանում

15:09 • 15.03.14

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմին Լիբանանում սրտի վիրահատության են ենթարկել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմի խոսքով՝ վիրահատությունը տեղի է ունեցել Բեյրութի Ամերիկյան համալսարանական հիվանդանոցում։

 

Նա հավելել է, որ վիրահատությունը նախապես պլանավորված է եղել և հաջող է ընթացել։
 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուալլեմը Բեյրութում հոսպիտալացվել է՝ շնչառական խնդիրների և արյան բարձր ճնշման պատճառով։