Ուկրաինայի Գերագույն ռադան արձակել է Ղրիմի խորհրդարանը
16:25 • 15.03.14
Ուկրաինայի Գերագույն ռադան արտահերթ կարգով դադարեցրել է Ղրիմի Գերագույն խորհրդի լիազորությունները, այս մասին հայտնում է ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը:
Համապատասխան որոշման օգտին է քվեարկել 296 գրանցված պատգամավորից 278-ը:
Որոշումը գրանցել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Placeholder










