ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս չեզոքացնել Ուկրաինայում գործող ծայրահեղականներին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը կոչ է արել զանգվածային գործողություններ սկսել Ուկրաինայում ծայրահեղականներին չեզոքացնելու համար, տեղեկացնում է Взгляд-ը։
«Խարկովում զինյալ նեոֆաշիստների ձերբակալությունը պետք է ծայրահեղականներին չեզոքացնելու զանգվածային գործողությունների սկիզբը լինի»,- գրել է Դոլգովը Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ոչ ոք չեղյալ չի համարել Ուկրաինայի միջազգային պարտավորություններն ընդդեմ ռասիզմի, ռասսայական խտրականության և այլատյացության։ Դրանք պետք է իրագործվեն»,-ասել է նա։
Երեկ երեկոյան Խարկովում տեղի էր ունեցել «Աջ սեկտոր» արմատական խմբավորման զինյալների ձերբակալությունը, որոնք կրակել էին քաղաքի փողոցներում և գերիներ վերցրել։ Ձերբալալվել է 30 ծայրահեղական։










