Սաակաշվիլին Նյու Յորքում մենակ է տեղաշարժվում և երթևեկում է մետրոյով. նախկին նախագահի քեռի
Միխեիլ Սաակաշվիլին, ի տարբերություն այլոց, չունի օգնականների միջոցով տեղաշարժվելու հնարավորություն, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահի քեռին՝ Թեմուր Ալասանիան։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, միևնույն ժամանակ նա հերքել է տեղեկություններն այն մասին, թե երբևէ խառնվել է Վրաստանի քաղաքական գործերին, և պատմել է Վրաստանի նախկին նախագահի հետ վերջերս Ուկրաինա կատարած այցի նպատակների մասին։
«Ես երբեք չեմ ասել, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ես ասել եմ, որ չեմ խառնվում Վրաստանի քաղաքական գործերին։ Ինչ վերաբերում է Ուկրաինա կատարած իմ այցին, դա ոչ մեկի գործը չէ։ Հետո, ես Ուկրաինա եմ մեկնել իմ ազգականի հետ (Միխեիլ Սաակաշվիլու)։ Բացի այդ, նա միայնակ է գնում, անգամ Նյու Յորքում միայնակ է մետրո նստում։ Նա, ի տարբերություն ուրիշների, հնարավորություն չունի իր օգնականների օգնությամբ տեղաշարժվելու, ունենալու անձնական աշխատակազմ։ Դրա համար էլ դա նաև անվտանգության հարց էր, ինչպես գիտեք՝ Կիևն այնքան էլ հանգիստ վայր չէ։ Ես չէի ցանկանում նրան մենակ թողնել»,-ասել է Սաակաշվիլիի քեռին։










