Սլովակիայում նախագահ են ընտրում

12:06 • 15.03.14

Սլովակիայում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով։ 

 

Երկրի գործող նախագահ Իվան Գաշպարովիչը 2-րդ անգամ այդ պաշտոնում է ընտրվել 2009թ. ապրիլի 4-ին։ Ըստ Սլովակիայի սահմանադրության՝ նա չի կարող իր թեկնածությունն առաջադրել 3-րդ անգամ։

 

Ինչպես նշում է BBC-ն, այս ընտրությունների հիմնական ֆավորիտն է գործող վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, ում դեմ իր թեկնածություն է առաջադրել գործարար, բարեգործ Անդրեյ Կիսկան։