Թուրքիայում բախումները շարունակվում են (լուսանկարներ)
Թուրքիայի տարբեր քաղաքներում գիշերը շարունակվել են ցուցարարների և ոստիկանության միջև բախումները։
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, հատկապես Ստամբուլի որոշ թաղամասեր գիշերը ռազմի դաշտ են հիշեցրել։
Ոստիկանությունը ցուցարարներին փորձել է ցրել ջրցան մեքենաների միջոցով, իսկ ցուցարարներն ի պատասխան քարեր և Մոլոտովյան կոկտեյլներ են նետել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում բախումներն վերսկսվել էին այն բանից հետո, երբ հիվանդանոցում մահացել էր դեռևս անցյալ ամառվա ցույցերի ընթացքում վիրավորված և կոմայի մեջ ընկած 15-ամյա Բերքին Էլվանը։
Ամենազանգվածային ակցիաները տեղի են ունենում Ստամբուլում և Անկարայում։ Հաղորդվում է, որ կան տասնյակ ձերբակալվածներ, և նրանց թվում քիչ չեն անչափահասները։










