ԱՄՆ-ում տանիքից ընկած սառցաբեկորը ջախջախել է կայանված մեքենան (տեսանյութ)

14:45 • 15.03.14

Մարտի կեսերին ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում դեռ պայքարում են ձգձգվող ձմռան պատճառած տհաճությունների դեմ, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Սառույցի հսկայական կտորը, պոկվելով տներից մեկի տանիքից, ընկել է մոտակայքում կայանած մեքենայի վրա։

 

Մեքենայի տիրուհին տան պատուհանից տեսել է, թե ինչպես է ինչ-որ բան ընկնում իր մեքենայի վրա, սակայն արդեն ուշ է եղել։ Չնայած ինքն ուրախ է, որ ամեն ինչ ավելի վատ ավարտ չի ունեցել։

 

Մեքենան ամբողջությամբ վնասվել է։


Միջադեպից երկու օր անց էլ սառույցը շարունակում է իր տեղում մնալ։ Հարևանների համար այդ մեքենան «զգուշացում» է այն մասին, որ ժամանակին պետք է տանիքները մաքրել ձնից ու սառույցից։