Այսօր գրենլանդյան փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրն է (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 15-ին, Գրենլանդյան փոկերի ձագերի պաշտպանության միջազգային օրն է, որն ամեն տարի նշվում է Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի (IFAW) նախաձեռնությամբ։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, լույս աշխարհ գալուց հետո դեռևս 2 շաբաթ, երբ փոկն իր ձագուկներին կերակրում է կաթով, դրանց մորթին մնում է ձյունաճերմակ։

Հենց այդ գեղեցիկ մորթու պատճառով էլ ամեն տարի տասնյակ հազարավոր ձագեր են սպանվում։ 20-րդ դարի վերջին այս փոկերի ձագերի կոմերցիոն նպատակով որսը վերացման վտանգի տակ է դրել այս կենդանատեսակը։
Այժմ դրանք գտնվում են IFAW-ի, տարբեր հասարակական կազմակերպությունների, հայտնի մարդկանց պաշտպանության ներքո։ 1986թ. ի վեր ձագերի մորթու ներկրումն ու վաճառքն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Եվրոպայում արգելված է։











