Արագածոտնի մարզում այրվածքներով դի է հայտնաբերվել

11:39 • 16.03.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 16-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին (ծնվ. 1966 թ.)՝ այրվածքներով:


Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դին հայտնաբերվել է Ոսկեհատ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 տան ննջասենյակում՝ սալօջախին ընկած: