Դոնեցկում պրոռուսական հանրահավաքին պատրաստվում են Պուտինին ուղղված դիմում ընդունել

16:00 • 16.03.14

Դոնեցկի կենտրոնում հազարից ավելի մարդ է հավաքվել պրոռուսական հանրահավաքին, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: Հանրահավաքի մասնակիցները հանդես են գալիս Ղրիմի հանրահավաքի և արևելյան Ուկրաինայի՝ ՌԴ-ին  միանալու օգտին:


Մարդիկ բերել են Ռուսաստանի դրոշներ: Նրանք արտահայտվում են Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու մասին հանրաքվեի օգտին և կոչ են անում նմանատիպ հանրաքվե անցկացնել այլ վայրերում: Հավաքվածները պատրաստվում են նաև այդ հավաքի որոշում ընդունել:


Մասնավորապես, այդ փաստաթղթում կոչ են անում «թույլ չտալ ֆաշիզմի տարածումը, դադարեցնել արյունահեղությունը»:


Այդ քայլերի իրականացման համար առաջարկվում է դիմում ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Գերագույն Ռադային, Դոնեցկի շրջանային վարչության պատգամավորներին և Ղրիմի Գերագույն խորհրդին: Առանձին նամակով ցուցարարները դիմել են Պուտինին և շնորհակալություն հայտնել նրան «Ուկրաինայի վերաբերյալ խոհեմ, կշռադատված որոշումների» և «դժվար պահին աջակցության» համար: