Մալայզիայի ոստիկանությունը խուզարկել է անհետացած ինքնաթիռի օդաչուների բնակարանները

13:52 • 16.03.14

Մալայզիայի ոստիկանությունը, որն ավելի վաղ խուզարկել էր Malaysia Airlines ավիաընկերության անհետացած ինքնաթիռի առաջին օդաչուի բնակարանը, խուզարկել է նաև երկրորդ օդաչուի բնակարանը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակաչելով BBC ընկերությանը։


Խուզարկվել են առաջին օդաչու 53-ամյա Զախարի Ահմադ Շախի և երկրորդ օդաչու 27-ամյա Ֆարիդ Աբդուլա Համիդի բնակարանները։


Խուզարկության մասին որոշումը հաջորդել էր անմիջապես Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակի հայտարարությանը, այն մասին, որ ինքնաթիռի անհետացումը՝ «կանխամտածված գործողությունների» արդյունք է։
Նրա խոսքով, ռադարների տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ ինքնաթիռը փոխել է իր ուղղությունը։