Ֆրանսուա Օլանդը մտադիր է վերադառնալ առաջին քաղաքացիական կնոջ մոտ. ԶԼՄ-ներ

13:38 • 16.03.14

Ֆրանսիական Closer պարբերականը մի քանի ամիս առաջ սկանդալ էր առաջացրել, երբ հրապարակել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի լուսանկարները, ով գաղտնի հանդիպում է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ։


Այժմ այդ նույն պարբերականը վստահեցնում է, որ նրանց 2-ամյա սիրավեպն ավարտվում է և որ նախագահը մտադիր է վերադառնալ մեկ այլ կնոջ, սակայն ոչ Վալերի Տրիերվեյլերի մոտ, ումից հրապարակայնորեն բաժանվել է, այլ իր առաջին քաղաքացիական կնոջ՝ քաղաքական գործիչ Սեգոլեն Ռուայալի մոտ, ում հետ նրանք համատեղ 4 երեխա ունեն, գրում է «Комсомольская правда»-ն։


Պարբերականում հրապարակված «Կարծես, սա վերջն է» անվանումով հոդվածի հեղինակը գրում է, որ 59-ամյա Օլանդը սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել Ռուայալի հետ, ում հետ գրեթե կես կյանք ապրել է։