Փարիզում օդի աղտոտվածության պատճառով սահմանափակում են մեքենաների երթևեկությունը
Ֆրանսիայի մայրաքաղաքում և 22 հարևան համայնքներում մասնավոր տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումներ են սահմանվում: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` այս մասին մարտի 16-ին հայտարարել է Փարիզի ոստիկանության ղեկավար Բեռնար Բուկոն:
Հանձնարարականի պահպանմանը երկուշաբթի օրվանից սկսած հետևելու է 700 ոստիկան: Անբարենպաստ էկոլոգիական իրավիճակի հետ կապված`անորոշ ժամանակով սահմանափակումները կտարածվեն նույն թվերով ավարտվող պետհամարանիշ ունեցող մեքենաների վրա և` հակառակը:
Բացառություն կկազմեն միայն տաքսիները, շտապ օգնության, ոստիկանության, հրշեջ ծառայության, ինչպես նաև` արտասահմանյան պետհամարանիշով մեքենաները:










