Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կշտամբել է ԱՄՆ-ին

00:59 • 16.03.14

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում ճգնաժամի սրացմանը մասնակից լինելու մեջ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Риа Новости-ին:


Համապատասխան հայտարարությունն Անվտանգության խորհրդում հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելափակել է Ղրիմում հանրաքվեի կասեցման մասին բանաձևը:


«Աշխարհը շատ բան կիմանար, եթե պաշտոնական Վաշինգտոնն ասեր ողջ ճշմարտությունը Ուկրաինայում ճգնաժամի առաջացման և զարգացման գործում իր ունեցած դերի մասին»,-նշել է Չուրկինը: