Ռուս զինվորներն ականապատել են Ուկրաինայի Զինուժի` Ֆեոդոսիայի ծովային գումարտակի մուտքը. հրամանատարություն
Ռուս զինծառայողները Ուկրաինայի Զինուժի ռազմածովային ուժերի Ֆեոդոսիայի 1-ին ծովային գումարտակի մուտքի մոտ հակատանկային ականներ են տեղակայել: Interfax-Ukraine-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է գումարտակի փոխհրամանատար, մայոր Վլադիմիր Բարանյուկը:
«Դրանք իրենցից այսպես կոչված` ռումբային բարիկադներ են ներկայացնում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տեղափոխվել մեկ այլ վայր: Դրանք տեղակայված են մեր զորամասի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան տեխնիկայի դուրս հանումը ստորաբաժանման տարածքից»,- նշել է Վլադիմիր Բարանյուկը:
Նրա խոսքով` ռումբերը կարող են տեղափոխվել` ռուսական տեխնիկան ներս թողնելու անհրաժեշտության պարագայում:










