ԱՄՆ–ն պետք է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերի. Մաքքեյն
ԱՄՆ ութ սենատորների պատվիրակությունը, որը գլխավորել է Ջոն Մաքքեյնը, արտահայտել են իրենց աջակցությունը Ուկրաինային և վստահեցրել են, որ կանեն հնարավոր ամեն ինչ Ղրիմում իրավիճակի կարգավորման համար, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով 24 հեռուստաալիքին:
Մաքքեյնը նշել է, որ իր կարծիքով՝ Վաշինգթոնը պետք է Կիևին երկարաժամկետ ռազմական օգնություն տրամադրի զենքի տեսքով: Հարցին, թե ԱՄՆ-ն պատրաստ է իր զինվորականներին մտցնել Ուկրաինա, Ջոն Մաքքեյնը չի ցանկացել պատասխանել:
Շաբաթ օրը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպում է ունեցել ամերիկացի սենատորների հետ: Կողմերը քննարկել են հանրաքվեից հետո թերակղզում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները:










