Սիրիայի բանակն ամբողջական վերահսկողություն է հաստատել Յաբրուդ քաղաքում

14:37 • 16.03.14

Սիրիայի բանակն ամբողջական վերահսկողություն է հաստատել Յաբրուդ քաղաքում, որը սահմանակից է Լիբանանին, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։


Նշվում է, որ գործողություններն իրականացվել են լիբանանյան «Հեզբոլա» շարժման օգնությամբ։


«Մեր խիզախ զինված ուժերը ամբողջական վերահսկողություն են հաստատել Յաբրուդ քաղաքում և մաքրում են քաղաքը՝ ճանապարհին վնասազերծելով ահաբեկիչների տեղադրած պայթուցիկ սարքերը»,- նշել է երկրի զինված ուժերի աղբյուրը։