Մեջլիս. Ղրիմի թաթարները ցանկանում են «ինքնորոշվել» Ուկրաինայի կազմում
Մեջլիսը դատապարտել է ՌԴ-ի կողմից ագրեսիայի ակտը և Ղրիմի անեքսիայի պլանը և կտրականապես մերժել է Ղրիմի ապագան որոշելու ցանկացած փորձերը «առանց ղրիմաթաթար ժողովրդի ազատ կամքի արտահայտման», հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Այդ մասին ասվում է ուկրաինական ժողովրդին և Ուկրաինայի Գերագույն Ռադային ուղղված՝ թաթարների Մեջլիսի դիմումի մեջ: Մեջլիսը Ռուսաստանի գործողությունները գնահատել է որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում, որն ապակայունացնում է միջպետական հարաբերությունների գոյություն ունեցող համակարգը»:
Մեջլիսը նաև հայտարարել է, որ չի ճանաչում մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ և միջազգային իրավունքին և Ուկրաինայի սահմանադրությանը համապատասխան:
Դիմումի մեջ ընդծվում է, որ «որոշելու իրավունքը, թե որ պետությունում պետք է ապրի Ղրիմի թաթար ժողովուրդը, պատկանում է բացառապես Ղրիմի թաթարներին»:
«Ղրիմի թաթար ժողովրդի իրավունքների վերականգնումը և ինքնորոշման իրավունքի իրականացումը իր պատմական հայրենիքում պետք է լինի ինքնիշխան և անկախ ուկրաինական պետության կազմում»,- նշված է դիմումի մեջ:










