Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է երկրի պաշտպանությանն ուղղված` 6.8 մլրդ գրիվնայի ֆինանսավորումը

20:05 • 16.03.14

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է 2014-ի պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը` երկրի պաշտպանությանն ուղղված միջոցառումների համար 6.8 մլրդ գրիվնա հատկացնելու վերաբերյալ: Interfax-Ukraine-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Գերգույն ռադայի անդամ Օստապ Սեմերակը:


Կիրակի կառավարության նիստի ավարտին վերջինս հայատարարել է, որ համապատասխան փաստաթուղթը հաստատվել է: Նրա խոսքով` Նախարարների կաբինետն առաջարկում է 6.8 մլրդ գրիվնայով կրճատել 30 ոչ առաջնահերթ բյուջետային նախագծերի ֆինանսավորումը: