Վենեսուելայի նախագահն անվանել է բողոքի ակցիաների մասնակիցների մահվան մեղավորներին

10:27 • 16.03.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ օրը հայտարարել է, որ երկրում բողոքի զանգվածային ակցիաների գրեթե բոլոր զոհերի մահվան պատասխանատվությունը ընդդիմության վրա է, հաղորդում է ria.ru-ն:


«Հետաքննության տվյալների համաձայն՝ 29 զոհերից գրեթե բոլոր մեր համերկրացիները մահացել են աջ ուժերի բռնության պատճառով։ Միայն մի դեպք է մինչև այժմ քննվում ազգային գվարդիայի ծառայողի նկատմամբ, ով կարող է ներգրավված լինել դրա մեջ, միայն մեկ դեպք»,- Մադուրոյի խոսքերը մեջբերում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:


Այդկերպ, Մադուրոյի տվյալներով, մահացածների ընդհանուր թիվն ավելացել է մեկ մարդով՝ ավելի վաղ հաղորդվում էր Վենեսուելայի իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ընթացքում 28 զոհերի մասին:


Վենեսուելայի առաջնորդի խոսքերով՝ մնացած զոհերն այսպես թե այնպես կապված են բարիկադների հետ, որոնք կառուցում է ընդդիմությունը երկրի քաղաքների փողոցներում: Մադուրոն նշել է, որ ընդդիմությունը հետաքրքրված է իրավիճակի զարգացման նման սցենարով, «որպեսզի լցնի Վենեսուելան բռնությամբ, մահով և քաոսով, պատրաստի հյուսիսամերիկյան ներխուժմանը»: