Մահվան ելքով ավտովթար Շիրակի մարզում (տեսանյութ)
Արմավիր-Գյումրի ավտոմայրուղու Լուսաղբյուր-Իսահակյան ճանապարհահատվածին երեկ երեկոյան՝ ժամը 19։30-ի սահմաններում իրար են բախվել «ՎԱԶ 21-06» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 21-06» մեքենայի վարորդ 1940 թվականին ծնված Ժորա Պետրոսյանը տեղում մահացել է, այս մասին տեղեկացնում է Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունը:
«Մերսեդեսում» եղել են վարորդը՝ Գյումրիի բնակիչ 51–ամյա Գասպար Գասպարյանը և 2 ուղևորներ՝ 47 ամյա Ջիվան Անանյանը և 46 ամյա Համլետ Իսահակյանը, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ էլ նախնական բուժզննումից հետո պարզ է դարձել, որ վերջիններս գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
Տուժածների մոտ հայտնաբերվել է կրծքավանդակի, կոնքոսկրի սալջարդ և տրավմատիկ շոկ, հիվանդները գտնվում են բժիշկների հսկողության տակ, չկա վիրահատական միջամտության անհրաժեշտություն:










