Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել

09:29 • 17.03.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.35-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանից Ռուսաստան մեկնող «Նեոպլան» մակնիշի 777 PP 27 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը, դեռևս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։


Ըստ ԱԻՆ կայքի՝ տուժածներ չկան:


ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություններ։