Աբխազիան ճանաչել է Ղրիմի հանրաքվեն
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը կարծում է, որ Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն արտահայտում է ինքնավարության «բազմազգ ժողովրդի կամքը», հաղորդում է Взгляд-ը:
«Այդ համաժողովրդական որոշումը հիմնված է ոչ միայն պատմական անցյալի, այլև ժամանակակից քաղաքական իրողությունների վրա»,- հայտարարել է Անկվաբը:
Նրա խոսքով՝ «դա դասական օրինակ է այն բանի, երբ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է»:
«Աբխազիան հարգում է ղրիմցիների կամքը, աջակցում և ճանաչում է նրանց ճակատագրական ընտրությունը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ղրիմում ինքնավար հանրապետության կարգավիճակի շուրջ հանրաքվե է անցկացվել։










