Միխեիլ Սաակաշվիլիի մորեղբայրը մտադիր է դատի տալ Վրաստանի վարչապետին
Վրաստանի նախկին նախագահի մորեղբայրը՝ Թեմուր Ալասանիան, մտադիր է դատի տալ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, քանի որ կառավարության ղեկավարն իրեն «КГБ-ի գնդապետ» է անվանել, տեղեկացնում է Новости – Грузия գործակալությունը։
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Նյու Յորքից ուղիղ միացման ընթացքում նա հայտարարել է, որ մտադիր է ինչպես Նյու Յորքի, այնպես էլ Թբիլիսիի դատարան հայց ներկայացնել՝ իր «բարի համբավը» վերականգնելու նպատակով։
Նա պահանջելու է Իրակլի Ալասանիայից «հրապարակայնորեն» ներողություն խնդրել իրենից։
Անցյալ շաբաթ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները կոպիտ սխալ են թույլ տվել՝ ունենալով այնպիսի «խորհրդական», ինչպիսին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է։
Վարչապետն իր խոսքում հիշատակել էր նաև Թեմուր Ալասանիային և հայտարարել. «Ես գիտեմ, որ Սաակաշվիլին այնտեղ միայնակ չի եղել։ Ինձ ասել են, որ նա այնտեղ է իր քեռու հետ, որը «լավ» անցյալ ունի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների տեսանկյունից։ Իմ տեղեկություններով՝ նա КГБ-ի նախկին գնդապետ է, ի՞նչ գիտեք, որ նա այլևս չի գործում այդ ոլորտում»։
Թեմուր Ալասանիան ասել է, որ որոշ վրացական լրատվամիջոցներ իր դեմ հակաքարոզչություն են իրականացնում։ Նա նշել է, որ դրան ուշադրություն չի դարձնում, սակայն չի կարող անտեսել, երբ նման մակարդակի պետական պաշտոնյան նման մեղադրանքներ է առաջադրում։










