Չիլիում ցունամիի վտանգի պատճառով 100 հազար մարդ է տարհանվել
Չիլիում ցունամիի վտանգի պատճառով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային վարչության տնօրեն Ռիկորդո Տորոյի խոսքերով՝ տարհանումն արվել է նախազգուշական նպատակներով, քանի որ ցունամիի առաջացման լուրջ վտանգ չի եղել։
Տարհանումն սկսելուց 3 ժամ անց որոշումը կասեցվել է։
Ավելի վաղ Չիլիում գրանցվել էր 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Չիլիի նավահանգստային Իկիկե քաղաքից 60 կմ հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնը՝ 35 կմ խորությամբ։ Տուժածների կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
2010թ.-ին Չիլիում 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչին հաջորդել էր ցունամի։ Բնական աղետի հետևանքով զոհվել էր ավելի քան 550 մարդ, ավերվել էր 220 հազար շինություն։










