ԱՄՆ-ում բողոքական եկեղեցին անվճար զենք է բաժանել՝ նոր անդամներ հավաքագրելու նպատակով

13:54 • 17.03.14

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Պադյուկա քաղաքի Lone Oak բողոքական եկեղեցին իր հավատացյալների շարքերը նոր անդամներով համալրելու նպատակով դիմել է շատ տարօրինակ քայլի։

 

Եկեղեցին բոլոր ցանկացողներին առաջարկել է տապակած մսով ընթրիք, ինչպես նաև անվճար զենք, որը խաղարկվել է նորեկների շրջանում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, անվճար ընթրիք ու զենք ստանալու հեռանկարը գրավել է շուրջ 1.300 մարդու, որոնց միջև խաղարկվել է 25 նմուշ։

 

Աղբյուրը նշում է, որ այսպիսով՝ եկեղեցին նշել է «ԱՄՆ-ի սահմանադրության 2-րդ փոփոխությունը», որը երաշխավորում է զենք պահելու և կրելու քաղաքացիների իրավունքը։