Ռուսների 90 տոկոսից ավելին կողմ է ՌԴ-ին Ղրիմի միանալուն. հարցում

16:22 • 17.03.14

Ռուսների 90 տոկոսից ավելին համաձայն է որպես Դաշնության սուբյեկտ ՌԴ-ին Ղրիմի միանալու հետ: Այդ մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի և «Հասարակական կարծիքի» հիմնադրամի համատեղ հարցման տվյալները, հաղորդում է ria.ru-ն:

 

Ղրիմի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի բնակիչների շրջանում մարտի 14-ից 16-ը տեղի ունեցած հեռախոսային հարցումներին մասնակցել է երկրի բոլոր շրջաններից 48, 59 հազար մարդ: Հարցվածների 91,4 տոկոսը պատասխանել է, որ համաձայն է սուբյեկտի կարգավիճակով Ռուսաստանին Ղրիմի միանալուն: Հարցին, թե պե՞տք է, որ Ռուսաստանը պաշտպանի Ղրիմում ռուսների և այլ ազգերի ներկայացուցիչների շահերը, հարցվածների 94 տոկոսը պատասխանել է, որ պետք է, 3 տոկոսը՝ պետք չէ, ևս 3 տոկոսը դժվարացել է պատասխանել:

 

Հարցվածների 83 տոկոսը համարել է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղրիմում ռուսների և այլ ազգությունների ներկայացուցիչների շահերը, անգամ եթե դա փչացնի այլ երկրների հետ հարաբերությունները:

 

Մոսկվայում բնակիչների 88,8 տոկոսը կողմ է արտահայտվել միանալուն, դեմ՝ 8,1 տոկոսը: