Ղրիմում բռնության ենթարկված թաթարի դի են գտել. ԶԼՄ-ներ

09:40 • 17.03.14

Ղրիմի Բելոգորյան շրջանում հայտնաբերվել է ղրիմցի թաթարի դի՝ բռնության հետքերով։ Այս մասին հայտարարել է Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուսթաֆա Ջեմիլևը։

 

Ինչպես տեղեկացնում է unn.com.ua կայքը, տղամարդն անհետացել էր մարտի 3-ին կամ 4-ին։ Հայտնի էր դարձել, որ նա գնացել է զինկոմիսարիատ, իսկ հետո նրանից որևէ տեղեկություն չէր ստացվել։

 

«Եվ ահա այսօր հայտնաբերվել է նրա դին՝ բռնության ակնհայտ հետքերով։ Նրա կողքին ձեռնաշղթաներ են եղել, իսկ գլուխը կապված է եղել կպչուն ժապավենով։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել։ Ոստիկանություն ենք կանչել, և ոստիկանները նրա մարմինը տեղափոխել են փորձաքննության»,-ասել է Ջեմիլևը։