Ղրիմը մարտի 30-ից անցնում է մոսկովյան ժամանակի
Ղրիմի խորհրդարանը Մոսկվայի ժամանակին անցնելու որոշում է կայացրել։
Թերակղզում փոփոխությունը տեղի կունենա մարտի 30-ին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ Крыминформ գործակալությանը հղումով։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ղրիմը հայտարարվել է անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։
Ղրիմի Հանրապետությունը՝ ի դեմս Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով։
Երեկ թերակղզում տեղի ունեցած հանրաքվեի քվեաթերթիկների 100%-ի հաշվարկի արդյունքներով՝ ընտրողների 96.77% կողմ է քվեարկել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն։










