Ղրիմն Ուկրաինայի դրոշներն ու զինանշանները հավաքելու կենտրոն է ստեղծում

17:22 • 17.03.14

Ղրիմի խորհրդարանը որոշել է Ուկրաինայի պետական խորհրդանիշների հավաքման կենտրոն ստեղծել, և հավաստիացնում են, որ իշխանությունները թույլ չեն տա ծաղրել դրանք, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Ստեղծվելու է ուկրաինական խորհրդանիշների հավաքման կենտրոն, և հետո՝ Ղրիմի իշխանությունները դրանց հետ զգուշությամբ կվարվեն։ Ղրիմում վանդալիզմ տեղի չի ունենա, որը ցույց կտար ատելությունն ու գաղափարական թշնամանքը»,-ասել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։

 

Ղրիմում երեկ կայացել էր հանրաքվե՝ ինքնավար հանրապետության կարգավիճակի վերաբերյալ։ Դրանց արդյունքներով պարզ էր դարձել, որ հանրաքվեի մասնակիցների 96.77%-ը կողմ է արտահայտվել Ղրիմի՝ ՌԴ կազմ մտնելուն։

 

Մասնակցությունը կազմել էր 83,1%։