Դավութօղլուն ՌԴ-ին կոչ է անում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

10:49 • 17.03.14

Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում հարգել հարևան երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն ասել է, որ Մոսկվան տարածաշրջանում միանձնյա քաղաքականություն է վարում։

 

Անդրադառնալով Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքներին՝ Դավութօղլուն նշել է, որ անթույլատրելի է տարածաշրջանում նման իրադարձությունների զարգացմանը նպաստելը։