Դերասանների մասնակցությամբ «Դ!ԵՄ ԵՄ»-ի իրազեկման ակցիա՝ ընդդեմ «կուտակայինի»
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր Երևանի տարբեր փողոցներում ժամը 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում դերասանների մասնակցությամբ իրազեկման ակցիա է անցկացվելու՝ ընդդեմ «կուտակայինի»։
Հարգելի խմբակիցներ,
Երկուշաբթի օրը՝ մարտի 17-ին, տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ տեղի է ունենալու գեղարվեստական միջոցառում՝ իրազեկման ակցիա ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների: Տևողությունը՝ 5 րոպե:
** Ա. Բաբաջանյանի արձանի մոտ, ուղիղ ժամը 19:00-ին
** Շ. Ազնավուրի հրապարակում, ուղիղ ժամը 19:30-ին
** Հանրապետության հրապարակում, ուղիղ ժամը 20:00-ին
ՄԱՍՆԱԿՑԵՆՔ ԲՈԼՈՐՈՎՍ:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ










