Լոս Անջելեսում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:53 • 17.03.14

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ Լոս Անջելես քաղաքում ամերիկյան ժամանակով առավոտյան ժամը 6։25-ին 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Ինչպես հայտնում է The Business Insider-ը՝ Associated Press-ին հղումով, երկրաշարժի ցնցումները հստակ զգացվել են ամբողջ քաղաքում։ 

 

Նշվում է, որ քաղաքային իշխանություններն ավերածությունների ու տուժածների մասին որևէ տվյալ չունեն։