«Գազպրոմը» պատրաստվում է Եվրոպայի կողմից հնարավոր պատժամիջոցներին. «Ведомости»
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը եվրոպացի հաճախորդների հետ քննարկում է աջակցության հնարավորությունը՝ նոր փոխզիջումների փոխարեն։
Այդ մասին «Ведомости»-ին պատմել է եվրոպական ընկերություններից մեկում «Գազպրոմին» մոտ կանգնած երկու աղբյուր։
Փաստը հաստատել են եվրոպական մի քանի ընկերություններում, սակայն հրաժարվել են մեկնաբանել այն։
Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, Eni-ի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին պատմել է, որ մինչ ապրիլի վերջ իր ընկերությունը պատրաստվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին նոր համաձայնագիր կնքել։
Ընկերությանը մոտ կանգած աղբյուրը հստակեցնում է, որ հիմնական փոփոխությունները լինելու են «վերցրու և վճարիր» սկզբունքներին համապատասխան։
«Գազպրոմը» հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։
Պատժամիջոցներին դեմ են հանդես եկել գերմանական Wintershall и E.On ընկերությունները։ Wintershall-ի ներկայացուցիչ Ռայներ Զելեն նշել է, որ դա կհարվածի ոչ միայն Ռուսաստանին, այլև Գերմանիային և ընդհանուր առմամբ Եվրոպային։
«Փոխադարձ վստահությունը հանգեցրել է նրան, որ ավելի քան 6.000 գերմանական ընկերություն աշխատում է Ռուսաստանում»,- ասել է E. On-ի գլխավոր տնօրեն Իոհաննես Տեյսենը։
Եվրոպան կարող է քաղաքական որոշում կայացնել «Գազպրոմից» գնվող գազի ծավալը նվազեցնելու վերաբերյալ. կարծում է Fitch Ratings-ը։
2013թ.-ին ընկերությունն ապահովել է Արևմտյան Եվրոպայի (և Թուրքիայի) գազի ծավալի 30%-ը։
«Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ միջազգային դիվանագիտական վեճը կարող է հանգեցնել եվրոպական էներգետիկ անվտանգության փոփոխություների»,- ասված է Fitch-ի զեկույցում։
Մարտի սկզբին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ եթե հնարավոր չլինի լուծում գտնել, եվրոպական երկրները ժամանակի ընթացքում Ռուսաստանի հետ էներգետիկ և տնտեսական հարցերում նոր մոտեցում կձևավորեն։










