Գերմանիայում ընտրել են ապրելու համար լավագույն քաղաքը
Գերմանիայում ուսումնասիրել են կյանքի պայմանները երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում և ընտրել ապրելու համար լավագույն քաղաքը:
Ինչպես գրում է Euromag-ը` ո'չ Բեռլինը, ո'չ Համբուրգը, ո'չ էլ որևէ այլ մեգապոլիս չի գլխավորել վարկանշային ցուցակը:
Ինչպես պարզել է Focus պարբերականը` բնակության համար ամենահարմար քաղաքների ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է Այխշտետ բավարական քաղաքը: Պարբերականը վարկանշային ցուցակը կազմել է՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ, այն է՝ կայունությունը, աշխատանքը, անվտանգությունը, գները, բնակարանները և ենթակառուցվածքները, դեմոգրաֆիական և առողջապահական տվյալները:











