Malaysia Airlines օդանավը կապի է դուրս եկել հաղորդակցման համակարգերի անջատումից հետո

00:18 • 17.03.14

Անհետացած մալայզիական Malaysia Airlines ինքնաթիռի օդաչուն կապի է դուրս եկել հաղորդակցության համակարգերի` մասնակիորեն անջատվելուց որոշ ժամանակ անց:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` The Guardian-ին հղումով, Մալայզիայի իշխանությունների տվյալներով` վերջին անգամ ավիակարգավարների հետ կապի դուրս եկած տղամարդը ինքնաթիռի` ռադարների տեսադաշտից անհետանալուց քիչ առաջ հաղորդել է թռիչքի կայուն իրավիճակի մասին: Նրա վերջին խոսքերն էին. «Ամեն ինչ կարգին է, բարի գիշեր»:


Ենթադրվում է, որ տղամարդն իմացել է, որ ինքնաթիռի կապի ACARS համակարգը խափանվելու է: Այդ մասին վկայում է այն փաստը, որ ACARS համակարգը կարող է անջատվել միայն ձեռքով:


Միաժամանակ` դեռևս հայտնի չէ, թե որքան մարդ է գտնվել օդաչուի խցիկում այդ պահին, կամ արդյո՞ք օդաչուն է կապ հաստատել երկրի հետ, թե՞ որևէ այլ անձ: